Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցը ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։ Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։ Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։ Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։ Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։ Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջրային կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ ջրամբարաշինական ծրագրերի իրականացման առաջիկա քայլերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 03.11.2026
Shant News / 23 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

2027 թ.-ին Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել. Փաշինյանի շեշտադրումները՝ Բրյուսելում
Shant News / 2 hours ago

Կլիչկոն Կիևի էլեկտրամատակարարման իրավիճակը ծայրահեղ բարդ է որակել
Shant News / 2 hours ago
Related coverage

Աժ աշխատակազմի ղեկավարի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 27 minutes ago

Անկախության հռչակագիրը չի կարող չեղարկվել, եթե Սահմանադրությունում չնշվի․ այն պատմական փաստաթուղթ է
Factor.am / 1 hour ago

«Եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել»․ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին
168 Jham / 1 hour ago

Եթե Էդիկ Մինասյանն ընդդիմադիրի եղբայր է, ուրեմն՝ քաղաքական հետապնդո՞ւմ է
Factor.am / 1 hour ago