Ադրբեջանի ՆԳՆ կիբերհանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, համագործակցելով ուկրաինացի գործընկերների հետ, բացահայտել է Ուկրաինայում գործող կիբերխարդախների կազմակերպված ցանցը, որի թիրախում եղել են Ադրբեջանի բնակիչները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր ցանցի գործունեությունը կազմակերպվել է Ուկրաինայի մի շարք քաղաքներում ստեղծված «զանգերի կենտրոնների» միջոցով, որոնք գործել են տարբեր սպասարկման գրասենյակների անվան տակ։ Հանցավոր ցանցում նոր մասնակիցներ ներգրավելու նպատակով «Տելեգրամ» մեսենջերում տեղադրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքի հայտարարություններ՝ բարձր աշխատավարձի խոստումով։ Արդյունքում մի շարք երկրների քաղաքացիներ ներգրավվել են Ուկրաինայի տարածքում ապօրինի գործող այդ կենտրոնների աշխատանքներում։ Խարդախները զանգահարել են Ադրբեջանի քաղաքացիներին և կիրառել հոգեբանական մանիպուլյացիայի տարբեր մեթոդներ։ Ներկայանալով որպես իրավապահ մարմինների, բջջային օպերատորների, բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներ՝ նրանք քաղաքացիներին կեղծ տեղեկություններ են հաղորդել, թե նրանց բանկային հաշիվներով կասկածելի գործարքներ են իրականացվում, իրենց գումարները վտանգի տակ են, բանկային քարտերը կարգելափակվեն կամ իրենց անունից ապօրինի ֆինանսական գործարքներ են կատարվում։ Այլ դեպքերում օգտագործվել են կեղծ ներդրումային առաջարկներ՝ բարձր եկամուտ ստանալու խոստումով։ Հոգեբանական մանիպուլյացիայի միջոցով ցանցի մասնակիցները քաղաքացիներին դրդել են հապճեպ որոշումներ կայացնել, իրենց միջոցները փոխանցել իբր անվտանգ հաշիվների, բացահայտել բանկային քարտերի տվյալները, SMS-ով ստացվող հաստատման կոդերը և այլ գաղտնի տվյալներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հետ համագործակցության շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել և Ադրբեջան են տեղափոխվել 11 անձինք, որոնք աշխատել են Կիևում գործող ապօրինի զանգերի կենտրոններում։ Նրանց թվում են ցանցի գլխավոր կազմակերպիչներ Նարիման Իսկենդերովը, Էլսուն Ալիևը, Էլշադ Մուսաևը և Էլշեն Շուքյուրովը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։ Պարզվել է, որ Ռուսլան Զաքիրովը, Յասաֆ Բայրամովը, Էլսևեր Մամեդովը, Դմիտրի Դուշինը և Ռուսլան Մատվեևը «Տելեգրամի» միջոցով կապ են պահպանել արտերկրում գտնվող ցանցի մասնակիցների հետ և ներգրավված են եղել կիբերխարդախությամբ ստացված միջոցների օրինականացման գործընթացում։ Նրանք գողացված գումարները կուտակել են իրենց տնօրինության տակ գտնվող բանկային քարտերի հաշիվներում, պահել դրանց մի մասը՝ որպես տոկոս, իսկ մնացածը փոխարկել կրիպտոարժույթի և փոխանցել արտերկիր։ Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Խմբավորման պարագլուխների նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Մյուս ձերբակալվածների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 58 minutes ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 1 hour ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 1 hour ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունը
168 Jham / 22 minutes ago

Փաշինյանը մոռացե՞լ է նախկին սպառնալիքները #abcmedia #պատասխան_ապտակ
ABC Media / 33 minutes ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
168 Jham / 33 minutes ago

Ամուլսարի բնապահպանական խնդիրը՝ taz-ի հայացքով
Azg / 50 minutes ago