Հայկական ապրանքներ արտահանող գործարարների համար ԵՄ շուկայում սահմանված մաքսային արտոնություններն ամբողջությամբ կարտացոլվեն TARIC համակարգում։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ տեխնիկական խնդրի կարգավորումից հետո՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ից, արտոնությունները հասանելի կլինեն նաև համակարգում։ Հոկտեմբերի 10-ից հետո արտահանողների վճարած մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգով։ «ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել: ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին), ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 3 hours ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 3 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 22 minutes ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 27 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 32 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 41 minutes ago