ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին), ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի գիտություն հայաստանյան արտահանողների. ԱԳՄԱՆ-ը տեղեկացնում է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 1 hour ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Shant News / 1 hour ago

Նոր Նորքում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները
Shant News / 1 hour ago

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի դեմ կպայքարի կանաչ էլեկտրաֆիկացման միջոցով
Shant News / 1 hour ago
Related coverage

Այդ ի՞նչ տրիգերի էր սպասում Սամվել Կարապետյանը և որտեղի՞ց
Noyan Tapan TV / 4 minutes ago

Ընդդիմադիր ուժերը հայտարարեցին «համազգային համախմբման» մասին
Noyan Tapan TV / 5 minutes ago

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվի
168 Jham / 11 minutes ago

ԱՄՆ վարչակազմը հերքում է, որ Ռուբիոն կարող է մոտ ժամանակներս լքել պետքարտուղարի պաշտոնը
168 Jham / 15 minutes ago