azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվել է տարեվերջից դադարեցնել Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը։ Fox News-ի «Fox and Friends» հաղորդման ժամանակ Թրամփն ասել է, որ Իսրայելն այլևս այդ աջակցության կարիքը չունի, իսկ որոշ դեմոկրատներ և ձախակողմյան քաղաքական գործիչներ ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունն օգտագործում են հանրապետականներին քննադատելու համար։ Նեթանյահուի գրասենյակը Թրամփի հայտարարություններին անմիջապես չի արձագանքել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Թրամփը հայտարարում է Իսրայելին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին | azatutyun.am appeared first on Infocom .