tert.am Չգիտեմ որքանով է իրատեսական, բայց հաջորդ տարի կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության շուրջ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ երբ են պատրաստվում դիմում ներկայացնել ԵՄ անդամակցության համար։ «Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում։ Եվ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի, բայց մինչև այդ մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,-նշել է Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Փաշինյան | tert.am appeared first on Infocom .