Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին ո՞ր կետում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։ Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա։ Եվ մեր թիրախն է վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Դա կլինի հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք կարող ենք ասել, որ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց, որը մեզ բերելու է վերջնական որոշման, որպեսզի դիմենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Շատ կարևոր է, որ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպայի պաշտոնյաները համաձայն են մեկ շատ կարևոր բանում, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամենաբարձր կետում են, որ մենք երբևէ ունեցել ենք»,-ասել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը հայտնել է, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆիցո․ Սլովակիան ցանկացած պահի պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները
Shant News / 19 minutes ago

ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում
Shant News / 26 minutes ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան
Shant News / 33 minutes ago

ՎԶԵԲ-ի պատվիրակության հետ քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորմանը և ժամկետներին առնչվող հարցեր
Shant News / 40 minutes ago
Related coverage

Госдеп опроверг сообщение о возможном уходе Рубио с поста госсекретаря США
Sputnik Armenia / 13 minutes ago

Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը»
168 Jham / 13 minutes ago

#ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
ABC Media / 14 minutes ago

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
24TV / 24News / 14 minutes ago