factor.am Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Ագնեսա Խամոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց ընկերությունների կապարակնքման իրավաչափության, պատգամավորական հարցումներին տրվող պատասխանների և դատական ակտերի կատարման շուրջ։ Խամոյանն ասաց, որ վերջին ամիսներին մի քանի տասնյակ ընկերություններ են կապարակնքվել, և ինքը բազմիցս դիմել է Քննչական կոմիտե՝ փորձելով պարզել այդ գործողությունների իրավական հիմքերը։ «Վերջին ամիսների ընթացքում մի քանի տասնյակ ընկերություններ կապարակնքվել են… Քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված 12 քննչական գործողություններից ասեք, թե, ի վերջո, որի՞ մեջ է տեղավորվում կապարակնքումը: «Ժամանակավոր սահմանափակում» եզրույթը ի՞նչ է նշանակում․ դա մի օր է, երկու օր է, մի ամիս է, մի տարի՞ է: Դուք չեք կարծում արդյո՞ք, որ այդ ապօրինի գործողությունների հետևանքով երրորդ անձանց իրավունքներ եք խախտել»,- հարցրեց Խամոյանը։ Նա անդրադարձավ նաև «Օլիմպավան»-ի կապարակնքմանը՝ նշելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով այդ գործողությունը ճանաչվել էր ապօրինի։ Խամոյանը շեշտեց, որ դատական ակտերի կատարումը պարտադիր է։ Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց, որ տնտեսական բնույթի քրեական վարույթների ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանա գույքը ճանաչել իրեղեն ապացույց և այն կնքել՝ ապացույցների պահպանությունն ապահովելու նպատակով։ «Երբ քննիչը… ճանաչում է իրեղեն ապացույց, ապա Քրեական դատավարության օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում նաև կնքվում է, որպեսզի հետագայում դա չհանգեցնի որևէ ապացույցի կամ ապացուցողական նյութի անտեղի կորստի: Կնքելը քննչական գործողության ընթացակարգային բաղկացուցիչ մասն է»,- ասաց Պողոսյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ընկերությունների կապարակնքման իրավաչափության վերաբերյալ քննարկում ծավալվեց Ագնեսա Խամոյանի ու ՔԿ նախագահի միջև | factor.am appeared first on Infocom .