ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահությամբ անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը։ Միջոցառմանը ՍԾՏՀ անդամ պետությունների հետ մեկտեղ մասնակցել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտի միության (BSEC-URTA) և Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների միության (IRU) ներկայացուցիչները։ Որպես համակարգող երկիր՝ Հայաստանը ներկայացրել է Մաքսային հարցերով աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ներկայացված ծրագիրն արժանացել է աշխատանքային խմբի հավանությանը։ Քննարկումների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն մաքսային ոլորտում առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ The post ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 6 hours ago

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am
Infocom / 6 hours ago

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել | news.am
Infocom / 7 hours ago

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը | shantnews.am
Infocom / 7 hours ago
Related coverage

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 58 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը
Aravot / 2 hours ago

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 2 hours ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 2 hours ago