Կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության խորհրդի անդամների հանդիպումը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ապահովագրական հիմնադրամի ռազմավարական ուղղությունները, առաջիկա երեք տարիների աշխատանքային ծրագրերն ու առաջնահերթությունները: Հիմնադրամի ստորաբաժանումները ներկայացրել են կատարված աշխատանքները։ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը ներկայացրել է կառույցի սահմանված թիրախներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկման արդյունքում հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ առաջիկա տարիների առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է Կառավարության 2026-2031 թվականների ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման ուղղությամբ համակարգված աշխատանքի և շարունակական համագործակցության կարևորությունը՝ առանձնացնելով նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ուղղություններով համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: The post Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Առողջության համընդհանուր ապահովագրության խորհրդի անդամների հետ հանդիպմանը appeared first on Infocom .