Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման փորձնական ուսուցողական թեստ , որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փորձնական ուսուցողական թեստը նախատեսված է բոլոր առարկաներ դասավանդող ուսուցիչների համար և չի հետապնդում գիտելիք ստուգելու նպատակ: Հարցերը հատուկ կազմված պարզ օրինակներ են՝ տարբեր առարկաներից։ Դրանք իրական ատեստավորման հարցաշարերից չեն, և արդյունքը պաշտոնական գնահատական չի համարվում։ Թեստը լրացնելու համար գրանցում կամ մուտքի կոդ անհրաժեշտ չէ։ «Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։ Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։ Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։ Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն»,-ասվում է հաղորդագրությունում: The post Ի գիտություն կամավոր ատեստավորման մասնակիցների. ուսուցողական թեստ appeared first on Infocom .