armenpress.am Իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով հաղորդումներ են ներկայացվել, կան նաև կալանավորված անձինք։ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև իրեղեն ապացույցների բացակայության բազմաթիվ դեպքեր։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում պատասխանելով պատգամավոր Լիաննա Գասպարյանի հարցին։ Պատգամավորն անդրադարձել է Արտաշատի քննչական ստորաբաժանումում իրեղեն ապացույցի հափշտակության դեպքին։ Գասպարյանի գնահատմամբ՝ խնդիրն առնչվել է ապացույցների պահպանման համար համապատասխան տարածքի բացակայությանը։ Նա հետաքրքրվել է, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում դրանց պատշաճ պահպանությունն ապահովելու համար։ Պողոսյանը նշել է, որ իրեղեն ապացույցների պահպանության խնդրին առնչվել է պաշտոնը ստանձնելուց հետո՝ տարբեր ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում։ «Բազմաթիվ դեպքեր ենք հայտնաբերել, երբ իրեղեն ապացույցները չկային։ Պարզապես իրեղեն ապացույցը կորել էր»,- ասել է ՔԿ նախագահը՝ հավելելով, որ նման խնդիրներ արձանագրվել են նաև տարբեր մարմիններից քրեական վարույթները փոխանցելու ընթացքում։ Անդրադառնալով պատգամավորի մատնանշած հափշտակությանը՝ Պողոսյանը պարզաբանել է, որ դեպքը տեսախցիկների միջոցով արձանագրել է կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը, իսկ հափշտակությունը կատարել է պահպանություն իրականացնող անձը։ «Բայց դա քննիչ չի, պահպանություն իրականացնող անձն էր կոնկրետ հափշտակել այդ իրեղեն ապացույցները։ Բայց քննիչներ էլ ունենք, երբ հափշտակել են իրեղեն ապացույցները, և դրանց վերաբերյալ մենք հաղորդումներ ենք ուղարկել, և հիմա կալանավորված անձինք էլ կան»,- հայտնել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին | armenpress.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 11 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 11 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 11 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 11 hours ago
Related coverage

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 31 minutes ago

Նոյեմբերի 5-ը ԶՈւ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (Տեսանյութ)
Aysor.am / 32 minutes ago

Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում. «Փաստ»
Aravot / 32 minutes ago

Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հանձնվել է ԱՄՆ իրավապահներին (տեսանյութ)
A1plus / 38 minutes ago