Մինչև 2026 թվականի ավարտը Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսրայելին տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչ վերաբերում է Իսրայելին կատարվող վճարումներին, ապա մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ըստ որի՝ մենք տարեկան 4 միլիարդ դոլար ենք վճարում Իսրայելին։ Մի քանի ամիս առաջ պայմանավորվեցինք, որ կդադարեցնենք վճարումները, և նրանք դեմ չեն դրան, քանի որ դարձել են շատ հաջողակ երկիր։ Մինչև տարեվերջ մենք կդադարեցնենք վճարումները Իսրայելին», — ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե օգնության որ տեսակի մասին է խոսքը։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կդադարեցնի Իսրայելի ֆինանսավորումը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 03.11.2026
Shant News / 23 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

2027 թ.-ին Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել. Փաշինյանի շեշտադրումները՝ Բրյուսելում
Shant News / 2 hours ago

Կլիչկոն Կիևի էլեկտրամատակարարման իրավիճակը ծայրահեղ բարդ է որակել
Shant News / 2 hours ago



