Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնում է․ «Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հեքիաթներ պատմել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «խաղաղության» մասին՝ պահանջելով Ալիևի համար Սահմանադրություն փոխել, զուգահեռ իրականության մեջ շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից։ Դրա շրջանակներում, օրինակ, հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է հերթական նյութը, որտեղ Երևանի պատմական հուշարձանները ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգություն։ Հոդվածի հեղինակը Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին է։ Երեկ նույն գործակալությունը հրապարակեց մեկ այլ նյութ, որտեղ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի և պաշտոնյաների ներկայությամբ կազմակերպվել է «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Սա այն նույն Փաշազադեն է, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել էր «սպառնալիք», և որի ազդակով Փաշինյանը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։ Ի գիտություն ասեմ, որ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է 37 նյութ, որտեղ Հայաստանն անվանել է զավթողական ու հորինովի տերմինաբանությամբ։ Նոյեմբերի առաջին 3 օրերին նման 7 հրապարակում է եղել արդեն։ Հայաստանը երբեք չի կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Այս եզրույթը չունի պատմական որևէ հիմնավորում և երբևէ չի եղել որևէ աշխարհագրական քարտեզի վրա։ Սա պետական մակարդակով հովանավորվող զավթողական ծրագիր է։ Այստեղից պարզ ու տրամաբանական հետևություն՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության կառուցման ճանապարհով, իսկ ՀՀ իշխանությունների խոսույթը՝ միտված Ադրբեջանի փաստաբանությանը, ընդամենը օգնում է Բաքվին Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված իր քայլերում։ Հ․Գ․ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Եկեղեցին չպետք է անարձագանք թողնի Փաշազադեի ելույթն ու նման միջոցառմանը մասնակցելու հանգամանքը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ադրբեջանագետ
Գրառում

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ՔՊ խմբակցության անդամները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրագործումը
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

ՀՀ դեսպանն ու Աջարիայի կառավարության նախագահը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնումը
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

ԿԲ-ն զգուշացնում է․ խաբեությամբ քաղաքացիների անունով վարկեր են ձևակերպում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Մենք ատամներով պահելու ենք, թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի. Արթուր Միքայելյան
News.am / 11 minutes ago

ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը․ Հովհաննես Իշխանյան
168 Jham / 12 minutes ago

Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 minutes ago

Փաշինյանը և՛ Սամվել Կարապետյանի նկարից է վախենում, և՛ նրա խոսույթից. Անուշ Միրզոյան
24TV / 24News / 13 minutes ago