14 քաղաքացինեի մուտքն Ադրբեջան արգելվում է։ Ադրբեջանական մամուլը նշում է,որ նրանք հակաադրբեջանական հայտարարություններ են արել և լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ատելություն են քարոզել, ինչի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել են «անցանկալի անձ»։ Այս անձանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան՝ 1. Էհսան Մովահեդյանը քաղաքական վերլուծաբան, փորձագետ և դասախոս է Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանում: 2. Ահմեդ Ֆարշբաֆիյանը Թավրիզի համալսարանի Կովկասի և Անատոլիայի ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավարն է։ 3. Քամրան Ղազենֆարի – Իրանի Իսլամական Խորհրդատվական Ասամբլեայի անդամ։ 4. Ալիռեզա Բեյգին Իրանի Իսլամական Խորհրդակցական Ասամբլեայի նախկին անդամ է և քաղաքական մեկնաբան։ 5. Աբուլֆազլ Զոհրավանդ – Իրանի Իսլամական Խորհրդատվական Ասամբլեայի անդամ։ 6. Աբբաս Մողթադայի Խորասղանի – Իրանի Իսլամական Խորհրդատվական Ասամբլեայի անդամ։ 7. Ալիռեզա Սալիմին Իրանի Իսլամական Խորհրդատվական Ասամբլեայի անդամ է։ 8. Հոսեյն Շարիաթմադարին «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 9. Այաթոլլահ Մոհսեն Արակի – Իրանի Գերագույն առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի անդամ, կայացված որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ։ 10. Այաթոլլահ Մոհամմադ Ջավադ Ֆազել Լանքարանին Ղոմի աստվածաբանական սեմինարիայի հեղինակների և ուսուցիչների ընկերության անդամ է և Ղոմ քաղաքի «Աիմմե-ի-Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի ղեկավարը: 11. Աբդոլհոսեյն Խոսրովպանահ – Իրանի մշակութային հեղափոխության Գերագույն խորհրդի քարտուղար։ 12. Հոջաթ-ոլ-Իսլամ Ղոլամրեզա Քավաշի – Թավրիզի ուրբաթ օրվա իմամի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, Իրանի գերագույն առաջնորդի Արևելյան Ադրբեջան նահանգում ներկայացուցչության գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ: 13. Դարիուշ Սաֆարնեջադ – պրոֆեսոր, քաղաքական փորձագետ։ 14. Ահմադռեզա Մուսավին դերասան և հեռուստահաղորդավար է: The post Իրանի 14 քաղաքացու մուտքն Ադրբեջան արգելվում է appeared first on Ազգ .