Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման: Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին: Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված Արմատագիր-երկխոսության ուժը Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ
Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Hetq / 47 minutes ago

Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան
Hetq / 51 minutes ago

A Tale of Two Hearths: How History Severed and Shaped the Armenian Palate
Hetq / 2 hours ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Hetq / 2 hours ago
Related coverage

Вероятность нанесения ядерного удара по Ирану со стороны США существует постоянно — Алексей Леонков
Alpha News / 14 minutes ago

ԿԲ-ն զգուշացնում է․ խաբեությամբ քաղաքացիների անունով վարկեր են ձևակերպում
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ուշիի ողբերգական վթարից փրկվել են միայն «Վոլտի» ուղևորներն ու բեռնատարի վարորդը
Azatutyun / 17 minutes ago

ՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերը
168 Jham / 19 minutes ago