azatutyun.am Արդարդատության նախարարը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի լուծարման անհրաժեշտություն չի տեսնում: «Ես խորհրդի լուծարման անհրաժեշտություն բնավ չեմ տեսնում և Սահմանադրության տեքստի հրապարակումը նշանակում է, որ խորհուրդն ավելի ինտենսիվ պետք է աշխատի, առնվազն իմ պատկերացմամբ», – այսօր «Ազատությանն» ասել է Սրբուհի Գալյանը: Օրերս Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները դժգոհել էին , որ ամբողջական նախագիծը չեն տեսել, իսկ ապրիլի 1-ից հետո խորհուրդը նիստեր չի գումարել։ Խորհրդի անդամներից արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանին՝ պահանջելով նիստեր հրավիրել: Դրանից հետո անցած շաբաթ մեկ նիստ էր գումարվել, որից հետո խորհրդի մեկ այլ անդամ՝ քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը կողմ արտահայտվեց խորհրդի լուծարմանը, եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը: Նախօրեին Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի արդարադատության նախարարության անունից, քանի որ խորհրդի անդամները պատրաստ չեն միասնական պատասխանատվություն ստանձնել տեքստի նկատմամբ: Այսօր արդեն նախարարը պնդեց, թե տեքստի գրեթե 80 տոկոս կարգավորումները խորհրդի հետ քննարկվել են։ Մնացած 20 տոկոսի վերաբերյալ ևս նախատեսում են քննարկումներ։ Եթե դա չհասցնեն ավարտել մինչև նախագծի հրապարակումը, աշխատանքը կշարունակվի դրանից հետո։ Գալյանն ասաց, որ ինքը կողմ է ամբողջական տեքստը խորհրդի քննարկմանը ներկայացնելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Նախարարը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի լուծարման անհրաժեշտություն չի տեսնում | azatutyun.am appeared first on Infocom .