Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։ Մարզպետը ողջունել և շնորհավորել է գլխավոր հյուպատոսին` մարզում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ընդգծվել է Սյունիքի առանցքային դերակատարումը երկկողմ կապերում։ Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են տնտեսական, մշակութային, կրթական, ինչպես նաև ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ առավել խորացնելու գործընկերային կապերը երկու երկրների միջև։ The post Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Սյունիքի մարզպետարանում appeared first on Infocom .