Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։ Մարզպետը ողջունել և շնորհավորել է գլխավոր հյուպատոսին` մարզում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ընդգծվել է Սյունիքի առանցքային դերակատարումը երկկողմ կապերում։ Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են տնտեսական, մշակութային, կրթական, ինչպես նաև ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ առավել խորացնելու գործընկերային կապերը երկու երկրների միջև։ The post Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Սյունիքի մարզպետարանում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Սյունիքի մարզպետարանում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 5 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 5 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 5 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 5 hours ago
Related coverage

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 4 hours ago

Համաձայնագիրը ստորագրեցինք, գործողությունները կլինեն քայլ առ քայլ. Հրանտ Բագրատյան.
Aravot / 4 hours ago

ՀՀ դեսպանը ֆրանսիացի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
168 Jham / 5 hours ago