Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման: Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին: Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը: The post Փաշինյանը Մեցոլային է փխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը Մեցոլային է փխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am
Infocom / 4 hours ago

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել | news.am
Infocom / 4 hours ago

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը | shantnews.am
Infocom / 5 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 28 minutes ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 33 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 39 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 47 minutes ago