hetq.am ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն առաջարկել է պարտադիր դարձնել մահացած քաղաքացիների ժառանգներին կուտակային կենսաթոշակային հաշվի առկայության մասին ծանուցելը։ Հիշեցնենք՝ «Հետքը» հետաքննություն էր հրապարակել , որտեղ գրել էինք, որ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել պետբյուջե, եթե երեք տարվա ընթացքում ժառանգները չեն դիմում՝ դրանք ստանալու համար։ Սակայն ժառանգները հաճախ տեղյակ չեն լինում այդ հաշիվների առկայության մասին, և առանց նրանց ծանուցելու՝ Ֆիննախը դիմում է դատարան՝ փայերն անժառանգ ճանաչելու ու հաշվի միջոցները պետբյուջե փոխանցելու համար։ Տարեկան այդպիսի հարյուրավոր հայցեր են լինում, որոնց մեծ մասը դատարանը բավարարում է։ Վերջին 5 տարվա ընթացքում նմանատիպ հայցերի շնորհիվ նախարարությունը 90.8 մլն դրամից ավելի գումար է փոխանցել պետբյուջե։ Նոյեմբերի 2-ին ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ հարցը հնչեցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ասաց՝ խնդիրն այն է, որ դատարաններում առանց իրավահաջորդների ծանուցման են քննվում գործերը. «Այստեղ կարելի է փոփոխություն մտցնել և դա դարձնել պարտադիր։ Կարծում եմ՝ լուծումն այդ տիրույթում է»,- ասաց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԱԺ-ում առաջարկել են ժառանգներին պարտադիր ծանուցել մահացածների կուտակային հաշիվների մասին | hetq.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ-ում առաջարկել են ժառանգներին պարտադիր ծանուցել մահացածների կուտակային հաշիվների մասին | hetq.am
hetq.am ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն առաջարկել է պարտադիր դարձնել մահացած քաղաքացիների ժառանգներին կուտակային կենսաթոշակային հաշվի առկայության մասին ծանուցելը։ Հիշեցնենք՝ «Հետքը» հետաքննություն էր հրապարակել, որտեղ գրել էինք, որ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել պետբյուջե, եթե երեք տարվա ընթացքում ժառանգները չեն դիմում՝ դրանք ստանալու համար։ Սակայն ժառանգները հաճախ տեղյակ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 3 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 3 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 3 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 4 hours ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ ընդդեմ Հ1-ի կողմնակալ եթերային քաղաքականության
Yerkir / 9 minutes ago

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

«Սամվել Կարապետյանը մեկ տարուց ավելի ցույց է տալիս հայ տղամարդու օրինակը, որը պետք է պայքարի իր երկրի, իր ժողովրդի շահերի համար». Անդրանիկ Գեւորգյան
Aravot / 1 hour ago

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago