«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ թևի ներկայացուցիչ 25-ամյա Սյուզաննա Սայադյանն արդեն շուրջ երեք ամիս է՝ Ազգային ժողովի պատգամավոր է, սակայն խորհրդարանական գործունեության այս ընթացքում նրա ձայնը հանրությանը դեռ լսելի չի դարձել։ Երիտասարդ պատգամավորը, որը քաղաքականություն է եկել ՔՊ կուսակցական համակարգից, առայժմ աչքի չի ընկել խորհրդարանական ելույթներով կամ հանրային ակտիվությամբ։ ArmLur.am -ը ուսումնասիրել է, թե ով է իշխանական թիմի երիտասարդ ներկայացուցիչը, ինչ ճանապարհ է անցել մինչև խորհրդարան հասնելը և ինչ ունեցվածք ու եկամուտներ է հայտարարագրել։ Ըստ ArmLur.am-ի ուսումնասիրության Սյուզաննա Սայադյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Արտաշատում։ 2023 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 2026 թվականին՝ նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագիրը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ 2024 թվականին մասնակցել է ՔՊ ժողովրդավարության դպրոցին։ 2021-2026 թվականներին եղել է Արտաշատի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, 2023-2026 թվականներին աշխատել է որպես ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալի օգնական։ 2025 թվականի մայիսից հուլիս ամիսներին պատգամավորի օգնականի աշխատանք է կատարել կամավոր հիմունքներով։ Սյուզաննա Սայադյանն ամուսնացած չէ։ Անշարժ գույք ArmLur.am- ը արձանագրեց, որ հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Սյուզաննա Սայադյանը անշարժ գույք չի ունեցել։ Տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու վերաբերյալ տվյալներ նույնպես չկան։ Հայտարարագրում բացակայում են նաև փաստացի տիրապետվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։ Եկամուտ 2025 թվականի ընթացքում Սյուզաննա Սայադյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 միլիոն 788 հազար 708 դրամ եկամուտ։ Դրամական միջոցներ Եթե 2025 թվականի սկզբին պատգամավորի հայտարարագրած կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, ապա տարեվերջին դրանք հասել են 800 հազար դրամի։ ArmLur.am -ը արձանագրեց, որ հայտարարագրում բանկային հաշիվների մնացորդների, արժեթղթերի, ներդրումների և կրիպտոակտիվների վերաբերյալ տվյալներ չկան։ Նույնպես տվյալներ չկան տրանսպորտային միջոցների վերաբերյալ․ Սյուզաննա Սայադյանը հայտարարագրել է, որ տարվա սկզբին և տարեվերջին ավտոմեքենա չի ունեցել։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ երիտասարդ թևից՝ խորհրդարան․ ի՞նչ ունեցվածք ունի 25-ամյա Սյուզաննա Սայադյանը
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Բազմազավակ ընտանիքներին տներ կտրամադրվեն․ինչ է քննարկում Կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները․ Ֆիցո
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

«Կաթնամթերքի ոլորտում հայտնաբերված բոլոր խախտումները հանրայնացվել են»․ ՍԱՏՄ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 27 minutes ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 32 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 38 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 46 minutes ago