Իսպանական Տեներիֆե ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի խաղի ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո ․ գրում է BBC -ն։ Երկուշաբթի օրը՝ Անդորրայի հետ հանդիպման ժամանակ, 30-ամյա ֆուտբոլիստը գլխի և կրծքավանդակի շրջանում վնասվածքներ էր ստացել մրցակցի դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ ուժգին բախման հետևանքով։ Այդ դրվագի համար դարպասապահը հեռացվել էր դաշտից։ Երկուշաբթի Դե Միգելի վիճակը գնահատվում էր կայուն, բայց ծանր ։ Սակայն երեքշաբթի առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Իսպանացի ֆուտբոլիստը մահացել է Իսպանիայի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։ Կոտրված սրտերով, կոկորդներումս սեղմված արցունքներով և չկարողանալով հավատալ կատարվածին՝ Տեներիֆե ֆուտբոլային ակումբը հայտնում է Խեսուս դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին ,- ասված է ակումբի հայտարարության մեջ։