ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Գրիշա Թամրազյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, և հայկական կողմն արժևորում է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները: Նա շնորհակալությամբ է ընդգծել Բուլղարիայի ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացում։ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Բուլղարիա միջխորհրդարանական կապերի զարգացումը մեծ կարևորություն ունի: Նիկոլա Նիկոլովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են պատմամշակութային խոր կապերի վրա: Նա նշել է, որ Բուլղարիայի հայկական համայնքը միշտ կարևոր դերակատարում է ունեցել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանման ու ամրապնդման գործում: Դեսպանի խոսքով 2026 թվականի մայիսի 3-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը նոր կարևոր փուլ է նշանավորում երկկողմ դիվանագիտական հարաբերություններում։ Այն ուրվագծում է փոխշահավետ համագործակցության խորացման ընդհանուր տեսլականը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Նիկոլա Նիկոլովը ևս կարևորել է երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցությունը։ Նրա խոսքով Հայաստանը Բուլղարիայի վստահելի տնտեսական գործընկերն է, և Բուլղարիան պատրաստակամ է շարունակելու երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է, որ Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաուղու գործարկումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին: Արամ Վարդևանյանը, անդրադառնալով տնտեսական համագործակցության օրակարգին, համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել երկկողմ կապերի խորացման համար: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունած բանաձևին աջակցելու համար, որով ընդգծում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ քրիստոնյաներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Արամ Վարդևանյանը դեսպանին ներկայացրել է երկրի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության օրակարգին, ինչպես նաև իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերներին։ Նա ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ ներկայացնելով դրա հիմնական նպատակներն ու առաջարկվող կարգավորումները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 40 minutes ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Shant News / 44 minutes ago

Նոր Նորքում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները
Shant News / 48 minutes ago

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի դեմ կպայքարի կանաչ էլեկտրաֆիկացման միջոցով
Shant News / 53 minutes ago
Related coverage

Ծանր հարվածներ են ստանում Ռուսաստանն ու Ուկրաինան. Էրդողանն ուզում է խոսել Պուտինի հետ
5TV Armenia / 1 hour ago

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին
1in.am / 2 hours ago

Foreign minister hopeful Russian border guards will leave Armenia
CivilNet / 2 hours ago

Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական
Sputnik Armenia / 3 hours ago