Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց Զինված ուժերում մահվան դեպքերի, ինքնասպանությունների պատճառների, ՔԿ կազմում օպերատիվ ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության և տարիներ առաջ կատարված աղմկահարույց սպանությունների քննության շուրջ։ Անդրադառնալով Զինված ուժերում 18-ամյա զինծառայողների մահվան և ինքնասպանությունների դեպքերին՝ Արթուր Պողոսյանն ասաց, որ համապատասխան քրեական վարույթները գտնվում են անմիջական հսկողության տակ, և դրանցով արդեն կան կալանավորված անձինք։ Խոսելով ինքնասպանությունների դրդող պատճառների մասին՝ ՔԿ նախագահը նշեց, որ որոշ դեպքերում դրանք կարող են առնչվել նաև, իր ձևակերպմամբ, սեկտային ազդեցությունների հետ։ «Շատ դեպքերում ինքնասպանության գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի, այսպես ասեմ, սեկտային հարելը: Օրինակ՝ ունենք այդպիսի դեպքեր, երբ որ անձը ինքը հակված է ինքնասպանության, քարոզում են ինքնասպանություն․ հիմա այս վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան, որոնց մասին հենց հոգեբանները, մասնագետները ասում են, որ դրանք հենց ինքնասպանության հակված անձինք են անում»,- ասաց Պողոսյանը։ Նա հայտարարեց, որ հարցը դիտարկում է նաև ազգային անվտանգության տեսանկյունից և պատրաստվում է դիմել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ «Սա Ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,- ասաց ՔԿ նախագահը։ Քննարկման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև տարիներ առաջ կատարված Արսեն Մարգարյանի և Արամ Խորխոռունու սպանությունների գործերին։ Արթուր Պողոսյանն ասաց, որ այդ վարույթները, ըստ էության, դեռ սկզբնական փուլերում ունեցել են բավարար ապացուցողական բազա, սակայն նախկինում քրեական հետապնդումները դադարեցվել են։ «Ոչ թե մենք բացահայտել ենք այդ քրեական վարույթները, այ հենց ի սկզբանե ապացուցողական զանգվածը այնպիսին է եղել, որ այդ քրեական վարույթները բացահայտված են եղել… Մենք ընդամենը որոշակի հիմքեր ենք ստեղծել… որպեսզի այդ որոշումները՝ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին, վերացվեն»,- ասաց Պողոսյանը։ Նա նաև հայտարարեց, որ քննության առարկա են դարձել նախկինում այդ գործերով աշխատած պաշտոնատար անձանց գործողությունները։ «Այն պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ և ըստ վերադասության, ովքեր առնչվել են այդ քրեական վարույթների հետ, արդեն դրանցով մենք գնում ենք այդ անձանց կամ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կամ պաշտոնական անգործության համար մեղադրյալ ներգրավելու, և ունենք արդեն մեղադրյալներ»,- նշեց ՔԿ նախագահը։ Պողոսյանը խոսեց նաև Քննչական կոմիտեի կառուցվածքային հնարավոր փոփոխությունների մասին՝ նշելով, որ որոշ քրեական վարույթների արդյունավետ քննության համար անհրաժեշտ է ՔԿ կազմում ունենալ սեփական օպերատիվ ստորաբաժանում։ «Որոշ քրեական վարույթներով իրականում անհրաժեշտություն կա, որպեսզի համակարգում՝ Քննչական կոմիտեի կազմում, ըստ իս, լինի նաև առանձին օպերատիվ ստորաբաժանում: Դրանից բխող հետևանքներով, ըստ ինձ, դա կնպաստի քրեական վարույթների արդյունավետության է՛լ ավելի բարձրացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 3 hours ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 3 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 22 minutes ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 27 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 33 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 41 minutes ago