ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում կա մի բաց, որը կկարգավորվի համապատասխան փոփոխություններից հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳալստյանըԼրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք որոշակի շահերի բախում չի առաջանում, երբ պաշտոնյաները տեղափոխվում են առևտրային բանկեր աշխատանքի կամ հակառակը։Գալստյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով պետք է սահմանվի, թե, օրինակ, ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնաթող նախագահը կարող է տեղափոխվել մի կառույց, որը եղել է նրա վերահսկողության տակ։Նա նշեց, որ ըստ տարբեր երկրների փորձի` ԿԲ նախագահները պաշտոնավարելուց հետո մեկ տարի շարունակում են համագործակցել ԿԲ–ի հետ` հեռավար կամ ինչ–որ պարբերականությամբ գալով բանկ։ Կան նաև երկրներ, որտեղ վերահսկողության ղեկավարը ևս չի կարող ԿԲ–ից միանգամից տեղափոխվել առևտրային բանկ, քանի որ նույնպես ինֆորմացիայի կրող է։Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. ԳալստյանԻնչ վերաբերում է առևտրային բանկերից ներհոսքին, ապա այստեղ, ըստ Գալստյանի, ինքնահայտարարագրման մեխանիզմն է աշխատում. եթե լինի շահերի բախում, ապա ցանկացած որոշման ժամանակ տվյալ պաշտոնյան կինքնահայտարարագրվի, որ այդ որոշմանը չի մասնակցում։Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ–ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԲ նախագահը կարո՞ղ է աշխատել առևտրային բանկերում. Մարտին Գալստյանի պատասխանը
Առևտրային բանկերից դեպի ԿԲ աշխատանքի տեղափոխման դեպքում, ըստ Գալստյանի, պետք է աշխատի ինքնահայտարարագրման մեխանիզմը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Вещество из семян тыквы защищает мышцы от последствий кислородного голодания - ученые
Sputnik Armenia / 1 hour ago

Պետդեպը հերքել է Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը
Sputnik Armenia / 1 hour ago

Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 1 hour ago

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Moldova on both sides of the Dniester again? European prospects are changing the equation in Transnistria
Aravot / 53 minutes ago

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 57 minutes ago

ՆԳ նախարարի հրամանով Արսեն Ոսկանյանը նոր պաշտոնում է նշանակվել
1in.am / 1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 1 hour ago