ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն առաջարկել է պարտադիր դարձնել մահացած քաղաքացիների ժառանգներին կուտակային կենսաթոշակային հաշվի առկայության մասին ծանուցելը։ Հիշեցնենք՝ Հետքը հետաքննություն էր հրապարակել, որտեղ գրել էինք, որ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել պետբյուջե, եթե երեք տարվա ընթացքում ժառանգները չեն դիմում՝ դրանք ստանալու համար։ Սակայն ժառանգները հաճախ տեղյակ չեն լինում այդ հաշիվների առկայության մասին, և առանց նրանց ծանուցելու՝ Ֆիննախը դիմում է դատարան՝ փայերն անժառանգ ճանաչելու ու հաշվի միջոցները պետբյուջե փոխանցելու համար։ Տարեկան այդպիսի հարյուրավոր հայցեր են լինում, որոնց մեծ մասը դատարանը բավարարում է։ Վերջին 5 տարվա ընթացքում նմանատիպ հայցերի շնորհիվ նախարարությունը 90.8 մլն դրամից ավելի գումար է փոխանցել պետբյուջե։ Նոյեմբերի 2-ին ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ հարցը հնչեցրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ասաց՝ խնդիրն այն է, որ դատարաններում առանց իրավահաջորդների ծանուցման են քննվում գործերը. Այստեղ կարելի է փոփոխություն մտցնել և դա դարձնել պարտադիր։ Կարծում եմ՝ լուծումն այդ տիրույթում է,- ասաց նա։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, արձագանքելով Նազելի Բաղդասարյանին, ասաց. Իրավահաջորդները պետք է ծանուցվեն, հետո նոր գումարը փոխանցվի։ Կարծում եմ՝ որևէ խելամիտ մարդ չի հրաժարվի ժառանգությունից։ Իսկ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ տեսել է մամուլի հրապարակումը, սակայն բովանդակությանը ծանոթ չէ. Ենթադրում եմ՝ գործընկերների հետ պետք է քննարկել՝ ՊԵԿ-ի, Ֆիննախի, ԿԲ-ի, որ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ-ում առաջարկել են ժառանգներին պարտադիր ծանուցել մահացածների կուտակային հաշիվների մասին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, արձագանքելով Նազելի Բաղդասարյանին, ասաց. «Իրավահաջորդները պետք է ծանուցվեն, հետո նոր գումարը փոխանցվի։ Կարծում եմ՝ որևէ խելամիտ մարդ չի հրաժարվի ժառանգությունից»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Hetq / 35 minutes ago

Արտաշար գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Hetq / 51 minutes ago

Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ-ն ամփոփել է պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքները
Hetq / 52 minutes ago

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
Hetq / 1 hour ago
Related coverage

Մահացու աղանդ՝ բանակում. սկանդալային հայտարարություն է անում Հայաստանի ՔԿ նախագահը
5TV Armenia / 16 minutes ago

Կաջակցի՞ ընդդիմությունը Փաշինյանի սահմանադրական օրակարգին
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

#ՀԻՄԱ. ՔԿ ՆԱԽԱԳԱՀԸ, ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 21 minutes ago

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի հարցերին
Aravot / 24 minutes ago