ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2026 թ. 3–րդ եռամսյակում 12–ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում` սեպտեմբերին կազմելով 4.3 տոկոս։ Այդ մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Նրա խոսքով` գոյություն ունեցող ՀՀ տնտեսական ակտիվության աճին մեծապես շարունակել է նպաստել ծառայությունների և շինարարության ճյուղերի զարգացումը։ Այս ամենի վրա, նրա խոսքով, ազդել են նաև դեպի ՀՀ այցելուների հոսքերի աճը և նրանց` մեր երկրում տևական ժամանակ մնալու հանգամանքը։ Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին ու դրանց ազդեցությանը ՀՀ և համաշխարհային տնտեսության վրա` Գալստյանը նշեց, որ այդ հակամարտությունների տևականության և դրանց կարգավորման հեռանկարների շուրջ մեծ անորոշության պայմաններում գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։Մասնավորապես, Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման, մատակարարման շղթաների կայունության վերաբերյալ մտահոգությունների պայմաններում էներգակիրների գները շարունակում են ձևավորվել բարձր մակարդակներում։ «Կուտակված պաշարների աստիճանական նվազումը մեծացրել է շուկայի խոցելիությունը»,– նշեց Գալստյանը։Բացի այդ, ըստ նրա, ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակով պայմանավորված արձանագրվում է նաև համաշխարհային պարենային մթերքի գների արագացում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանում 2026 թ. սեպտեմբերին գնաճը կազմել է 4.3 %. ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանի խոսքով` ՀՀ տնտեսական ակտիվության աճին մեծապես շարունակել է նպաստել ծառայությունների և շինարարության ճյուղերի զարգացումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հայաստանը ռեկորդակիր է տարածաշրջանում կյանքի միջին տևողության ցուցանիշով
Sputnik Armenia / 20 minutes ago

Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը հավաքել ՌԴ–ի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Sputnik Armenia / 21 minutes ago

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին․ քննարկվել է շուրջ 40 հարց
Sputnik Armenia / 26 minutes ago

Армения стала рекордсменом по средней продолжительности жизни в регионе - глава Минздрава
Sputnik Armenia / 32 minutes ago
Related coverage

Midterm elections to Congress are taking place in the United States
Aravot / 1 minute ago

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր
ArmLur / Zhoghovurd / 2 minutes ago

Սպանելու դիտավորություն չի ունեցել ՔԿ նախագահը՝ Շաքիի դեպքի մասին
Shant News / 4 minutes ago

Արդարադատության նախարարությունը 2027-ին կիրականացնի 6 բյուջետային ծրագիր
A1plus / 10 minutes ago