Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2027 թվականի բյուջեի նախագիծը՝ անդրադառնալով ոլորտի հիմնական առաջնահերթություններին և նախատեսվող ծրագրերին։ 2027 թվականին նախարարության գործունեության հիմնական ուղղություններն են լինելու դատական և իրավական բարեփոխումների շարունակական իրականացումը, թվային արդարադատության զարգացումը, հանրային ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացումը, անձնական տվյալների պաշտպանության համակարգի կատարելագործումը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների կարողությունների զարգացումը։ Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 6 բյուջետային ծրագիր՝ ուղղված դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, հարկադիր կատարման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, ինչպես նաև թվային ծառայությունների զարգացմանն ու հասանելիության ապահովմանը։ Նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2027 թվականին նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական բյուջե կանխատեսվում է ապահովել շուրջ 9,7 մլրդ դրամի մուտքեր, որից 843 մլն դրամը՝ պետական տուրքի, իսկ շուրջ 8,8 մլրդ դրամը՝ այլ եկամուտների գծով։ Նախատեսված ցուցանիշը շուրջ 1 մլրդ դրամով գերազանցում է 2025 թվականի փաստացի ցուցանիշը։ Ընդ որում՝ նախարարության կողմից պետական բյուջե մուտքագրվող եկամուտների շուրջ 65 տոկոսը բաժին է ընկնում կատարողական գործողությունների գծով մուտքերին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արդարադատության նախարարությունը 2027-ին կիրականացնի 6 բյուջետային ծրագիր
Արդարադատության նախարարությունը 2027-ին կիրականացնի 6 բյուջետային ծրագիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 1 hour ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 2 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
A1plus / 3 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 3 hours ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ ընդդեմ Հ1-ի կողմնակալ եթերային քաղաքականության
Yerkir / 42 minutes ago

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

«Սամվել Կարապետյանը մեկ տարուց ավելի ցույց է տալիս հայ տղամարդու օրինակը, որը պետք է պայքարի իր երկրի, իր ժողովրդի շահերի համար». Անդրանիկ Գեւորգյան
Aravot / 1 hour ago

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago