Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային պահանջների ներկայացման քաղաքականությունը։ Մասնավորապես, նախօրեին, տեղի է ունեցել «Իրևանի (նկատի ունի ՀՀ մայրաքաղաք) ղազիության պատմությունը» (Ղազիությունը մուսուլմանական կրոնական վարչատարածքային կառույց է, որը ղեկավարում է ղազին՝ տվյալ տարածքի մուսուլմանական համայնքների հոգևոր առաջնորդը-խմբ) գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով։ Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։ Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։ Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։ «Այս համատեքստում Իրևանի պատմական ղազիության գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,- նշել է Փաշազադեն։ Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչությունը Երևանում «մասնաճյուղ» է ստեղծել ու ղեկավար նշանակել Հիշեցնենք, որ Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել ու Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիյաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։ Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի արշավի տարածումը. OC Media-ի անդրադարձը Միաժամանակ, Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արժե՞ր Ալեքսանյանին Տանզանիա ուղարկել՝ Քոչարյանի խոցած առյուծի թոռների թախծոտ հայացքին նայելու համար
Factor.am / 14 minutes ago

Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
Factor.am / 21 minutes ago

ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Factor.am / 30 minutes ago
Related coverage

ՄԻ ԺԱՄՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՑՎԻ ՓՈՂՈՑ, ԿՏԵՍՆԵՔ՝ ԻՆՉ ԿԼԻՆԻ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 14 minutes ago

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՍՈՒՄ Է՝ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ ՊԻՏԻ ՏԻՐԱՆԱ ՍՅՈՒՆԻՔԻՆ ՈՒ ՄՅՈՒՍ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ.ՕՐԲԵԼՅԱՆ
168 Jham / 14 minutes ago

28 տարի և 48 հազար կմ․ անգլիացին ավարտել է շուրջերկրյա ճանապարհորդությունը
ABC Media / 14 minutes ago

Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով
Alpha News / 14 minutes ago