Մոսկվան հույս ունի, որ տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։ «Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումն այս ձևաչափով»,- ասել է նախարարը։ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ստեղծելու առաջարկով 2020 թվականի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վրաստանը բազմիցս հրավիրվել է մասնակցելու այս ձևաչափին, սակայն մինչ օրս չի միացել դրա աշխատանքներին։ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Ձևաչափի երկրորդ հանդիպումը, որը նաև արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումն էր, կայացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում։ Ձևաչափի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ The post Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանի բառամթերքում հանցակազմ չկա՞. Գալյանը սպառնո՞ւմ է ընդդիմությանը
Alpha News / 37 minutes ago

Պատերազմը վերսկսվո՞ւմ է. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին. Ռուս-ուկրաինական բանակցություններ՝ԱՄԷ-ում
Alpha News / 2 hours ago

Ապշերոնյան «Ոսկե մանուկներ» ստուդիայի սաները մրցանակներ են նվաճել «Բեմ առանց սահմանների» համառուսաստանյան փառատոնում
Alpha News / 5 hours ago

Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանը բացահայտել են իրենց երկու ամսական որդու անունը
Alpha News / 5 hours ago



