Խնդրում ենք Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հրավիրել և հարցաքննել Արագածոտնի թեմի հոգևորականներին՝ պարզելու՝ Մկրտիչ Սրբազանը ապօրինի վարքագիծ դրսևորե՞լ է, թե ոչ։ Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական լսումների ընթացքում նման միջնորդությամբ հանդես եկավ բարձրաստիճան հոգևորականի պաշտպան Ռոման Ահարոնյանը։ «Հոգևորականները, որոնք մասնակցել են թեմի ժողովներին, ցուցմունք են տվել այս գործով, թող գան դատարան, տեսնենք Սրբազանը ապօրինի վարք ցուցաբերե՞լ է, թե ոչ։», – նշելով հոգևորակնների տվյալները՝ մասնավորապես նշեց Ահարոնյանը։ Պաշտպաններից Պետրոս Պետրոսյանը ընդգեց, որ ինքը համոզված է՝ նշված հոգևորականները հարցաքննվել են և այնպիսի ցուցմունքներ են տվել, որոնց պարագայում Սրբազանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի կդառնային։ «Համոզված եմ նաև, հենց այդ նպատակով նշված ցուցմունքները չկան այս գործի նյութերի մեջ, համաձայն օրենքի՝ դրանք պետք է հավաքվեին և ներկայացվեին ընդհանուր գնահատականի համար։ Դա առանցքային նշանակություն ունի այս քրգործի համար, հետևաբար՝ միանում են գործընկերներիս ներկայացրած միջնորդությանը», – մասնավորապես նշեց Պետրոսյանը։ Ինչից հետո դատարանը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց բավարարել ներկայացրած միջնորդությունը՝ ներգրավել գործում փաստաբանների առաջարկած հոգևորականներին։ Հիշեցնենք, Մկրտիչ Սրբազանը ձերբակալվեց և կալանավորվեց 2025թ․ հոկտեմբերին։ Հոկտեմբերի 15-ին խուզարկություններ կատարվեցին Արագածոտնի թեմի առաջնորդարանում, դիվանատանը, թեմի հոգևորականների տներում։ Մկրտիչ Սրբազանին, Տեր Գարեգինին և հաշվապահին մեղադրանք էր ներկայացվել այժմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի հայտարարությունների հիման վրա՝ իբր թե ընդդիմադիրների ցույցերին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ վարույթով։ 2026 թվականի փետրվարի 12-ին Մկրտիչ Սրբազանը դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշմամբ ազատ արձակվեց կալանավայրից և տեղափոխվեց տնային կալանքի, իսկ սույն թվականի մարտի 17-ին դատարանը վերացրեց նաև տնային կալանքը։ Դրանից հետո նրա նկատմամբ կիրառվել են ավելի թեթև սահմանափակումներ՝ բացակայելու արգելք և վարչական հսկողություն։ —00—ՄԱ The post Արագածոտնի թեմի հոգևորականները Մկրտիչ Սրբազանի գործով կգան դատարան․ միջնորդությունը բավարարվեց appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արագածոտնի թեմի հոգևորականները Մկրտիչ Սրբազանի գործով կգան դատարան․ միջնորդությունը բավարարվեց
Խնդրում ենք Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հրավիրել և հարցաքննել ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՔԿ-ում նորմալ աշխատավարձեր են, բայց քննիչները ծանրաբեռնվածությանը չեն դիմանում ու դուրս են գալիս
24TV / 24News / 3 minutes ago

ՔԿ նախագահը՝ բանակի ողբերգությունների մասին․ «Սեկտայի հարող զինվոր կա, դաջվածքներով են գալիս»
24TV / 24News / 5 minutes ago

Գագիկ Ծառուկյանի գործը հիմնազուրկ է, ուզում եմ հույս հայտնել, որ նա կլինի ազատության մեջ
24TV / 24News / 6 minutes ago

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր
24TV / 24News / 7 minutes ago
Related coverage

Բարձրաստիճան հոգևորականի գործից հրաժարված դատավորը նկատողություն ստացավ
Azatutyun / 35 minutes ago

Առաջնորդարան այցելելու թույլտվություն և վարչական հսկողության մեղմացում․ Մկրտիչ սրբազանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին
Aravot / 2 hours ago

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. 2025 թվականի հոգևոր «հունձքը»
Azg / 3 hours ago

Մինչ այդ կարդացել է «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը
Aysor.am / 3 hours ago