Թեքեյան կենտրոնի սրահում «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» անվանակարգում ներկայացված ստեղծագործություններ են ցուցադրված։ Հանձնաժողովը դիտել է տարբեր նկարիչների աշխատանքներն ու ընտրել հաղթող ստեղծագործությունը, որը Սուրեն Սաֆարյանի «Լության ռիթմեր» կտավն է։ Սուրեն Սաֆարյանն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։ 1992 թվականից Հայաստանում անց է կացվում «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ խրախուսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մտավորականներին, արվեստագետներին, ստեղծագործողներին։ Մրցանակաբաշխությունն սկսվեց աղոթքով և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, որը ներկաներին փոխանցեց Հայր Ասողիկը։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն այս տարի անց է կացվել Գրականություն, Հայագիտություն և Կերպարվեստ անվանակարգերում: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին միշտ աչքի է ընկել հայ մշակույթի ու Հայաստանի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքով։ «Մահ գոյություն չունի» վերնագրով վեպ է գրել Կոմիտասի մասին, որն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։ Հայագիտություն անվանակարգում հանձնաժողը լավագույն աշխատանք է ճանաչել Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները 17-19-րդ դարերում» աշխատությունը։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում Հայաստան-Սփյուռք կամուրջը և այդ կապն ամրացնող մարդկանց ու կառույցները։ Հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար Հատուկ մրցանակի արժանացավ The Armenian Mirror-Spectator թերթը։ Ալին Գրիգորյանը ներկայացրեց թերթի ստեղծման պատմությունը, որի հիմքում Սփյուռքի գաղթօջախները միմյանց կապելու, սփյուռքահայերին համախմբելու գաղափարն էր։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամեն տարի մշտադիտարկում է մտավոր, հոգևոր, մշակութային ստեղծագործությունները, որպես գնահատանք՝ մրցանակով խրախուսում լավագույններին, որպեսզի հայանպաստ, ազգանվեր գործունեությունը դառնա վարակիչ և փոխանցվի հաջորդ սերունդներին։ Անրի Կյունին ուսումնասիրել է ոչ միայն Կոմիտասի, այլ նաև Վահան Թեքեյանի կյանքն ու ստեղծագործությունը։ Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց «Շուշի. անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի 4-րդ մասը։ The post «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. 2025 թվականի հոգևոր «հունձքը» appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. 2025 թվականի հոգևոր «հունձքը»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը
Azg / 4 hours ago

12 քաղաքական ուժ հայտարարել է համազգային համախմբում ձևավորելու մասին
Azg / 4 hours ago

Զինավառ հերոսը պետք է սևացվի, իսկ հանձնվածն ու զինաթափվածը՝ լուսավորվի և պատվանդանի վրա դրվի
Azg / 5 hours ago

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
Azg / 6 hours ago
Related coverage

Մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից.Փաշինյանը խուճապից դրդված խուզարկություններ է իրականացնում
Alpha News / 2 hours ago

Հավատք և սեր
168 Jham / 4 hours ago

Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Sputnik Armenia / 10 hours ago

Եզրաս Սրբազանը Պուտինին է փոխանցել Գարեգին Երկրորդի երախտագիտության ուղերձը՝ քրիստոնեական արժեքների վերաբերյալ իր դիրքորոշման համար
Aravot / 11 hours ago