Խորհրդարանում բյուջետային քննարկումներին մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե արդյո՞ք արդարացված է համարում իր և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի շեշտակի բարձրացումը: «Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի»,- ասաց Լիլիթ...