Հայաստանի առևտրային շարժերը Թուրքիայի, հիմա արդեն՝ նաև Ադրբեջանի հետ, խիստ բևեռացված են ու անհամաչափ։ Չնայած Ադրբեջանի հետ առևտուրը գրեթե մեկ տարի առաջ է մեկնարկել, այն արդեն հասցրել է ցույց տալ իր միակողմանիությունը։ Ադրբեջանից ներմուծումը 243 անգամ գերազանցել է Հայաստանից Ադրբեջան արտահանմանը։