Ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2027 թվականին ՀՀ Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 595 մլն դրամ, որը 591 մլն դրամով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Նշվել է, որ Ազգային ժողովն իրականացնում է 1 ծրագիր։ Նախարարի խոսքով այստեղ ներառված է նաև կապիտալ ծախսերի համար հատկացումը, որը կազմում է 373 մլն դրամ։ Արդարադատության նախարարության բյուջեն գալիք տարի կազմում է 27 մլրդ 468 մլն դրամ, որը 2 մլրդ 252 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Բարձրագույն դատական խորհրդի բյուջեն 2027 թվականին կկազմի 18 մլրդ 793 մլն դրամ, որը 1 մլրդ 912 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 527 մլն 414 հազար դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 121 մլն դրամով։ Հակակոռուպցիոն կոմիտեին եկող տարվա համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 717 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 200 մլն դրամով։ Կապիտալ ծախսերն այստեղ կկազմեն 52 մլն դրամ։ Դատախազության բյուջեն կազմում է 11 մլդ 88 մլն դրամ, որը 451 մլն դրամով ավելի է 2026 թվականի հատկացումից։ Կապիտալ ծախսերն այս կառույցում կազմում են 57 մլն դրամ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն գալիք տարի կազմում է 1 մլրդ 872 մլն դրամ, որը 5 մլրդ 640 մլն դրամով պակաս է նախորդ տարվա հատկացումից։ Սա պայմանավորված է համապետական ընտրությունների անցկացմամբ։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 237 մլն դրամ։ Պետական վերահսկողության ծառայությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 182 մլն դրամ, ինչը 80 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 19 մլն դրամ։ Սահմանադրական դատարանի բյուջեն կազմում է 985 մլն դրամ, որը 73 մլն դրամով ավելի է 2026 թվականի բյուջեից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 12 մլն դրամ։ Քննչական կոմիտեի բյուջեն կազմում է 19 մլրդ 754 մլն դրամ, որը 548 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 360 մլն դրամ։ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կազմում է 1 մլրդ 794 մլն դրամ, և այն նախորդ տարվա հատկացումից ավելի է 175 մլն դրամով։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 75 մլն դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի համար բյուջետային հատկացումը նախատեսվում է 24 մլրդ 250 մլն դրամի չափով, որը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 2 մլրդ 376 մլն դրամ։ Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 03.11.2026
Shant News / 4 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 6 hours ago

2027 թ.-ին Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել. Փաշինյանի շեշտադրումները՝ Բրյուսելում
Shant News / 6 hours ago

Կլիչկոն Կիևի էլեկտրամատակարարման իրավիճակը ծայրահեղ բարդ է որակել
Shant News / 6 hours ago
Related coverage

ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 38 minutes ago

Փաշինյանի բառամթերքում հանցակազմ չկա՞. Գալյանը սպառնո՞ւմ է ընդդիմությանը
Alpha News / 53 minutes ago

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
Armenpress / 58 minutes ago

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 1 hour ago