Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և փորձի փոխանակման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ The post Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպանին appeared first on Infocom .