2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ այն քրեական գործի շրջանակում, որով անցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։ Այս մասին հայտնում են ԲՀԿ-ից՝ ընդգծելով, որ «մեղադրանքները հիմնազուրկ» են։ Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։ «Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։ Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։ Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է», – նշված է կուսակցության հայտարարությունում։ The post Այսօր կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան | factor.am
Infocom / 1 hour ago
Նախկինում մեծ ծավալով նույնանուն սնունդ են բերել ու հյուրասիրել. Դա պիտի արգելվի՝ լինի խորոված, թե խմորեղեն. Գալյան | news.am
Infocom / 1 hour ago
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին | factor.am
Infocom / 1 hour ago
Քրեակատարողական հիմնարկներում այս տարի գրանցվել է 3 մահ․ Գալյան | factor.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան
168 Jham / 15 minutes ago

Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Factor.am / 16 minutes ago

Հերիք ա, հանգստացեք, ասում են՝ ալիևյան Սահմանադրություն. Սրբուհի Գալյանը՝ Ընդդիմությանը
168 Jham / 18 minutes ago

Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ հարցեր
168 Jham / 19 minutes ago