Մյունխենի «Բավարիայի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ժամանակին կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հաղորդում է Diario AS պարբերականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը մոտ էր մադրիդյան ակումբ տեղափոխվելուն դեռ 2014 թվականին։ «Ռեալը» հարձակվողին առաջարկել էր պայմանագիր, որով նրա տարեկան աշխատավարձը կկազմեր 8,6 միլիոն եվրո, գումարած շուրջ 11 միլիոն եվրո որպես բոնուս։ Նշվում է, որ այս առաջարկը ֆինանսապես ավելի շահավետ էր, քան այն, ինչ առաջարկում էր «Բավարիան»։ Սակայն «Ռեալը» պայմանագրում ներառել էր հատուկ կետեր, որոնք Լևանդովսկիին կարգելեին զբաղվել պարաշյուտային սպորտով, ձիասպորտով, դահուկասահքով և այլ ռիսկային մարզաձևերով։ Քանի որ ֆուտբոլիստը մեծ հետաքրքրություն ուներ էքստրեմալ սպորտաձևերի նկատմամբ, նա որոշեց տեղափոխվել «Բավարիա», որն իր առջև նմանատիպ սահմանափակումներ չէր դրել։