Վրաստանը պատրաստ է ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներն առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն․ փոխանցում է Интерфакс-ը։ Կոբախիձեն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին, ով այդ պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերին, արդեն գործի է անցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ Թբիլիսին շարունակում է կարևորել Ռուսաստանի հետ երկկողմ կապերի պահպանումն ու զարգացումը։