Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի։ Տեսնելով պարեկներին՝ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին
Hetq / 8 hours ago

The Freshwater Countdown: Armenia Joins a Global Race to Save Its Overlooked Ecosystems
Hetq / 8 hours ago

Բաց էներգիա․ կուտակիչների բացակայությունը, խախտումները, լիցենզիաները #shorts #էներգիա #տնտեսություն
Hetq / 9 hours ago

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ
Hetq / 12 hours ago
Related coverage

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է երկրից փախած Վահե Հակոբյանին. նրա և կնոջ հայցը մերժվել է․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

🔴ՈւՂԻՂ․ Հակասահմանադրական գործով հերթական դատական նիստն է
Yerkir / 1 hour ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago