ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ալյումինե սպասքի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան ձեռնարկությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ տեղական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու բիզնես առաքելությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ)։Նոյեմբերի 2-4-ը պոտենցիալ հայ գործընկերների հետ հանդիպումներ կանցկացնեն մետաղական սպասքի Կուկմորի գործարանի, «Դեմիդովսկի» և «Նևա մետալ պոսուդա» գործարանների, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ալյումին արտադրողներին ու սպառողներին միավորող Ալյումինե ասոցիացիայի ներկայացուցիչները։«Հայկական շուկան լրացուցիչ հնարավորություններ է բացում ռուսական ընկերությունների համար, և մենք արտահանողներին աջակցություն ենք ցուցաբերում բանակցությունների բոլոր փուլերում, ներառյալ գործընկերների ընտրությունը և գործարքների ուղեկցումը», – հայտարարել է Հայաստանում ՌԱԿ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։Ռուսաստանի արտահանման կենտրոնը պետական կազմակերպություն է, որը աջակցում է ռուսաստանցի արտահանողներին, այդ թվում՝ մշակող արդյունքբերության ընկերություններին` օտարերկրյա շուկաներ մուտք գործելիս։