Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդը կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել խաղաղ բանակցությունների հարցում, հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները։ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը կփորձի խնդիրը լուծել երկխոսության միջոցով։ Այլ մանրամասներ նախագահը չի հայտնել։