Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի ափերից մոտ 253 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 9 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։