Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 32 նահանգում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 72 մարդ։ Նրանցից 41-ը կալանավորվել է։ Նախարարության հաղորդմամբ՝ կասկածյալները ներգրավված են եղել գյուլենական շարժման կառույցներում և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել դրա հետ կապվող բարեգործական կազմակերպություններին։ Նրանց մեղադրանքների թվում է նաև սոցիալական ցանցերում գյուլենականության քարոզչություն իրականացնելը։ Աղբյուրը՝ Ermenihaber.am: –00—ՅՄ The post Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների appeared first on 24News .