Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։ Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրավախախտումները չարձանագրելու համար վարորդները փորձել են կաշառել պարեկներին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

79-ամյա կնոջ երկու դուստրերը հիվանդանոցում վեճեր են հրահրել․ բժիշկը դիմել է ոստիկանություն
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Երկու գյուղում թմրանյnւթ պահելու դեպքեր են բացահայտվել․ հայտնաբերվել է ավելի քան 1 կգ զանգված
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերսկսումը
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Ապօրինի հանքարդյունահանում՝ երեք մարզում․ պետությանը պատճառված վնասը կազմում է 146 մլն դրամ
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago
Related coverage

Ինչ է Հայաստանը հակադրում Ադրբեջանի զավթողական ծրագրին. Տաթեւ Հայրապետյան
Aravot / 8 minutes ago

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է
168 Jham / 12 minutes ago

ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 12 minutes ago

Արամ Վարդեւանյանին դատարանն ազատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան լինելու հնարավորությունից
Aravot / 12 minutes ago