Հոկտեմբերի 21-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Երևանի բնակիչ 79-ամյա Հայկանուշ Մ․-ի հարազատները պարբերաբար անհիմն վիրավորանքներ են հնչեցնում բժշկական կենտրոնի անձնակազմի հասցեին, փորձում են հրահրել կոնֆլիկտային իրավիճակներ, ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք և խաթարում բուժանձնակազմի աշխատանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Բուժկենտրոնում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Արմենակ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ստացիոնար բուժման մեջ գտնվող Հայկանուշ Մ․-ն և վերջինիս խնամող երկու դուստրերը՝ Երևանի բնակիչներ 49-ամյա Անահիտ Մ․-ն և 58-ամյա Արմենուհի Մ․-ն, հաճախակի կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում, բուժանձնակազմի և բուժման մեջ գտնվող այլ անձանց նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք, պարբերաբար անհիմն վիրավորանքներ հնչեցնում բուժանձնակազմի հասցեին և փորձում միջամտել բուժական գործընթացին՝ այդպիսով խաթարելով բուժանձնակազմի բնականոն աշխատանքը։ Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենակ Պ․-ն աշխատում է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
79-ամյա կնոջ երկու դուստրերը հիվանդանոցում վեճեր են հրահրել․ բժիշկը դիմել է ոստիկանություն
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Նրանք ցանկանում են խոսել և շարունակում են խոսել»․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Ֆրանսիայում ու Գերմանիայում ցույցերը վերածվել են զանգվածային թալանի ու ջարդերի
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում ու Գերմանիայում ցույցերը վերածվել են զանգվածային թալանի ու ջարդերի
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն է ստացել
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago
Related coverage

Ծանր վիճակում են հիվանդանոց տեղափոխվել դшնակահարված 15-ամյա տղաները. ի՞նչ է տեղի ունեցել
News.am / 13 minutes ago

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՂՈՒՄ ՄԻ ՀԱՏ ԱՌՈՂՋ ԲՋԻՋ ԵՄ ԳՏԵԼ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
168 Jham / 34 minutes ago

«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
24TV / 24News / 1 hour ago

Լյարդի մետաստազների ճառագայթային թերապիա. ճշգրիտ բուժում առանց վիրահատության
News.am / 1 hour ago