Նոյեմբերի 1-ին Չարենցավան-Ալափարս ճանապարհին և հոկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում վարորդները պարեկներին 20 հազարական դրամ կաշառք են առաջարկել՝ իրավախախտումները չարձանագրելու համար։ Երկու դեպքում էլ վարորդները ձերբակալվել են։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։ Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 19 minutes ago

Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին
Factor.am / 22 minutes ago

Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 25 minutes ago

Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Bulgarian Businessman Behind Network Exploiting Expired Armenian State and Media Domains to Promote Online Casinos
Hetq / 28 minutes ago

Թափոնների կառավարման ոլորտը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկը. Առնակ Ավետիսյան
Aravot / 41 minutes ago

Արենիին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ
1in.am / 45 minutes ago

К 2050 году в мире появятся орбитальные города: инновационный бизнесмен в Ереване
Sputnik Armenia / 58 minutes ago