Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ 2027 թվականից պետք է բարձրացնեն ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը, քանի որ կա կադրերի մեծ արտահոսք։ Այսինքն, կադրերին պահելու համար պետք է վճարել բարձր։ Սա մի «կախարդական» խոսք է, «ալիբի», որ ներկայացնում են բոլոր պետական գերատեսչություններում, երբ հարց է հնչում աշխատավարձերի հետ կապված։ Բերվում է մի փաստարկ, թե իբր՝ գնում են մասնավոր, ու որպեսզի չգնան, մնան՝ պետք է մրցունակ լինի աշխատավարձը։ Իրականում, չկա որեւէ պետություն, որտեղ պետական սեկտորում կա մասնավոր սեկտորի հանդեպ մրցունակ աշխատավարձ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Չկա որեւէ նորմալ պետություն, որտեղ պետական աշխտավարձը լինի մասնավորի հետ համեմատելի։ Եվ դա շատ բնական ու օբյեկտիվ է, որովհետեւ պետական աշխատանքը պետք է ունենա գրավչություն այլ տեսանկյունից՝ հենց պետական հեղինակության, պետական արժանապատվության եւ մտածողության, իսկ «շոշափելի» գրավչությունն ապահովվում է ոչ թե բառի բուն իմաստով փողի, այլ սոցիալական տարբեր բոնուսների տեսքով։ Ընդ որում, ի՞նչն է նաեւ սոցիալական այդ առավելությունների փիլիսոփայությունը՝ դարձյալ հենց պետական կարգավիճակի հեղինակությունը։ Այդպես է պետական համակարգը մրցակցում մասնավորի հետ, որովհետեւ զուտ ֆինանսական մրցակցությունը պարզապես թե անկարելի է, թե մի շարք առումներով՝ անթույլատրելի։ Բայց, եբ կառավարող ուժը պետական հեղինակությունը, պետության վարկը համատարած իջեցրել է խաշկերույթի մակարդակի՝ օրինակ, ապա բնական է, որ չի կարող այդ պետության պետական համակարգում աշխատանքը գրավիչ լինել կարգավիճակային հեղինակության եւ դրանից բխող կարիերային հեռանկարների տեսանկյունից։ Ըստ այդմ, վարչական ռեսուրսը պահելու համար մնում է հնարավորինս բարձր վարձատրելը՝ հարկատուների հաշվին։ Ու նաեւ այն հարկատուների, որոնք ամեն օր պարզապես թե ֆինանսական, թե հոգեբանական կռիվ են տալիս օրեցօր աճող գների հետ»։ —00—ՄԱ The post Սա մի «կախարդական» խոսք է, որ ներկայացնում են բոլոր պետական գերատեսչություններում. Բադալյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա մի «կախարդական» խոսք է, որ ներկայացնում են բոլոր պետական գերատեսչություններում. Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Դե լա՛վ, ցտեսություն, շնորհակալություն». Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստն ավարտվեց
24TV / 24News / 19 minutes ago

Նոյեմբերին ով ա արձակուրդ գնում, որ դու ես գնում․ Քոչարյանի ծիծաղն եկավ իր խոսքից՝ ուղղված պաշտպանին
24TV / 24News / 22 minutes ago

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24TV / 24News / 28 minutes ago

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ ՍԱՐՔԵՔ, ԲԱՆ ԷՐ ԷԼԻ. ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ԱԺ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ
168 Jham / 17 minutes ago

Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Factor.am / 20 minutes ago

Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը, հանրային ճնշում կգեներացվի. Փաշինյան
Shant News / 23 minutes ago

Միակ երաշխիքը ՀՀ ժողովուրդն է. վարչապետն ընդդիմությանը աղետից խուսափելու հնարավորություն է տալիս
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago