Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին Ռուսաստանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current time-ը ։ Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբերով։ Նախնական տվյալներով՝ վնասվել է չորսհարկանի բնակելի շենք, այրվում են ավտոմեքենաներ։ Հաղորդվում է նաև փոստային բաժանմունքում բռնկված հրդեհի մասին։ Նոյեմբերի 1-ի երեկոյան ռուսական զինուժը հարվածել էր Խարկովի մարզի Վասիշչևո գյուղին, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ հնգահարկ շենքի տանիքին արկի ընկնելու հետևանքով վնասվել էին բնակարանների կառուցվածքային տարրերն ու հարկերի միջև առաստաղները։ Կիևի մարզի Օբուխովի շրջանում գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, նա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ։ Օդեսայի մարզը կրկին ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական, բնակելի և էներգետիկ ենթակառուցվածքները։ «Թշնամական հարվածների հետևանքով վնասվել են պահեստային և վարչական տարածքներ, մասնավոր բնակելի տներ, ավերվել է հացի արտադրամասի շենքը։ Հարձակման է ենթարկվել նաև «Օդեսայի էլեկտրացանցեր»-ի էներգետիկ օբյեկտը։ Առավոտվա դրությամբ՝ սպառողների մի մասի էլեկտրամատակարարումը հաջողվել է վերականգնել, վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։ Նոյեմբերի լույս 2-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 193 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 154-ը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պնդում են, որ հարվածել են Օդեսայի մարզի Տուզլի գյուղի շրջանում գտնվող «Նեպտուն» հակաօդային հրթիռային համալիրների արձակման կայանքների թաքստոցին և պահեստավորման վայրին, ինչպես նաև Սև ծովում՝ Օդեսայից ոչ հեռու գտնվող բեռնատար նավին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին Ռուսաստանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current time-ը։ Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբերով։ Նախնական տվյալներով՝ վնասվել է չորսհարկանի բնակելի շենք, այրվում են ավտոմեքենաներ։ Հաղորդվում է նաև փոստային բաժանմունքում բռնկված հրդեհի մասին։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
Factor.am / 16 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago

Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Factor.am / 19 minutes ago

Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
Factor.am / 29 minutes ago
Related coverage

«Ապոկալիպտիկ» բառը մոդայիկ եմ դարձրել. Մարտին Գալստյան
168 Jham / 10 minutes ago

"Они продолжают говорить": Трамп о переговорах с Тегераном
Sputnik Armenia / 11 minutes ago

Նոր, կարմիր, կենսաչափական անձնագրի մասին. ի՞նչ արժե և ո՞ւր կարող է տանել հայաստանցիներին
Azatutyun / 13 minutes ago

2013-ի գազային պայմանագրերով ՀՀ-ի ձեռքերը կապված են. կա երեք այլընտրանք
1in.am / 14 minutes ago